Բաժիններ՝

Բուլղարիան ետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի իշխանությունները ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:

Պաշտոնական Սոֆիան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ է արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:

Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031