Ֆրանսիացիների երեք քառորդը դեմ է ընտրություններին Ֆիյոնի մասնակցելուն
Ֆրանսիացիների երեք քառորդը (75 տոկոսը) հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց: Այդ մասին վկայում է Odoxa սոցիոլոգիական ծառայության հրապարակած հարցումը:
Ընդ որում՝ տասը հարցվածներից գրեթե ինը (89 տոկոսը) կարծում է, որ Ֆիյոնը «անազնիվ է», եւ գործնականում տասը ֆրանսիացիներից ութի մոտ (75 տոկոս) վատ կարծիք է ստեղծվել նրա մասին:
Հետազոտությունը ինտերնետհարցման միջոցով անցկացվել է մարտի 15-16-ին: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1006 մարդ, որոնցից 250-ը աջակցություն են հայտնել ձախերին, 175-ը հայտնել են, որ պաշտպանում են աջ կուսակցությունների գաղափարները, իսկ 171 մարդ հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցության ծրագրի հետ իր համերաշխության մասին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ էր ստանում, սակայն «իրական որեւ- աշխատանք չ-ր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Անցած հանգստյան օրերին Journal du Dimanche թերթը Ֆիյոնին մեղադրել է այն բանում, որ նա չափազանց թանկ հագուստ է գնում: Ֆիյոնի նկատմամբ հարուցված գործով զբաղվող քննիչները հետաքրքրվել են «անհայտ ընկերոջ կողմից» քաղաքական գործչին նվիրված 13 հազար եվրո գումարի երկու կոստյումների մասին եւ փորձում են պարզել, թե ինչով էր թելադրված այդչափ շռայլ նվերը:
Այդ մասին մարտի 16-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների: Ֆիյոնն ինքը պնդում է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով: Գնած ու նվեր ստացած հագուստի կապակցությամբ Ֆիյոնը նշել է, որ «դրանում անօրինական ոչինչ չկա»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: