Բաժիններ՝

Ճապոնիայում առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ

Ճապոնիայում մարտի 17­-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներ ի դեպս ԿԺԴՀ-­ի կողմից հրթիռային գրոհի: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ­-ը՝ վկայակոչելով Ակիտայի պրեֆեկտուրայի վարչակազմի պաշտոնական հաղորդագրությունը:

Միջոցառման նպատակը բնակչության տարահանման փորձարկումն է ժամանակի կրիտիկական պակասի պայմաններում:

Ըստ սցենարի՝ Ճապոնիայի զինված ուժերը պայմանական հակառակորդի բալիստիկ հրթիռների արձակում են գրանցել երկրի գլխավոր կղզու՝ Հոնսյուի հյուսիսում գտվնող Ակիտայի պրեֆեկտուրայի Օգա հրվանդանի ուղղությամբ: Վարժանքների ընթացքում տարահանման վերաբերյալ հաղորդումները տրվել են բարձրախոսներով, ինչպես նաեւ ուղարկվել են բնակիչների սմարթֆոններին: Վարժանքին մասնակցողներն
օպերատիվորեն հեռացել են իրենց տներից եւ պատսպարվել մունիցիպալ շենքերի եւ դպրոցների նկուղներում:

2017 թվականի մարտի 6-­ին ԿԺԴՀ-­ն միջին հեռահարության միանգամից չորս բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ, դրանցից երեքն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում: Առավել մոտիկ հրթիռներից մեկն ընկել էր երկրի ափից 200 կիլոմետր հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս