Բաժիններ՝

Գերմանիայում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող կուսակցության ևս մեկ միջոցառում

Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle պարբերականը, Գերմանիայի Հանովեր քաղաքում չեղյալ է համարվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Մեհդի Էքերի միջոցառումը:

Հանովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկը նշել է, որ այսօր  կայանալիք թուրք գործչի միջոցառման առնչությամբ հանդիպել է Ստորին Սաքսոնիա երկրամասի ոստիկանության և ղեկավարության հետ:

«Մեր այս որոշմամբ ցանկացանք հայտնել, որ մեր քաղաքում նմանօրինակ հավաքների կազմակերպումը մեզ՝ որպես պատասխանատու քաղաքական գործիչների համար ցանկալի չէ»,­-ասել է Շոստոկը:

Նա ընդգծել է, որ Հանովերը կողմ է խաղաղ երկխոսությանը և այդ երկխոսությանը թուրքական ծագում ունեցող քաղաքացիների մասնակցությանը: «Սակայն որպես քաղաքապետ, կարծում եմ, իրավունք ունեմ կանխել Թուրքիայի ներքին քաղաքական վեճերի տեղափոխումը մեր քաղաք»,­-հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031