ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թոմահավք» բոլոր 59 թեւավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին:
Ապրիլի 5-ին Լոնդոնի սրտում գտնվող «Սոհո» հյուրանոցի կինոսրահներից մեկը լեփ-լեցուն էր բազմաթիվ հյուրերով։ Այստեղ էին հավաքվել Միացյալ Թագավորության կառավարության և խորհրդարանի, հայտնի բրիտանական լրատվամիջոցների, մշակութային, համայնքային և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, դիվանագետներ ու դեսպաններ։
Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Զալբերը կայցելի Ադրբեջան:
Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ է մահանում:
«Երբ փողոցային խուժանը քայլեր է անում, եւ նրան չեն կանգնեցնում, նա ավելի շատ է ոգեւորվում: Ես չեմ տեսել, որ նրա ասածներին որեւէ պաշտոնական հակադարձում լինի հայկական դեսպանության, հայ համայնքի կողմից»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է 2017 թվականի հուլիսի 1ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը:
Տայվանի իշխանությունները պաշտոնապես արգելել են շուն ու կատու մորթել նրանց միսն օգտագործելու համար:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսամերիկյան հարաբերություններում վստահության աշխատանքային մակարդակն, առանձնապես ռազմական ոլորտում, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գրանցված մահացու բռնկման դեպքերի և, ընդհանուր առմամբ, փոքր առաջընթացի` ԵԱՀԿ-ն շարունակում է հաստատակամորեն ձգտել խաղաղ և տևական կարգավորման:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները կշռադատված են իրականացնում ինտեգրացիոն գործընթացները՝ չվազելով առաջ, ինչպես Եվրամիությունը:
Դորտմունդի ոստիկանությունը չի հաստատել, որ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»«Մոնակո» հանդիպումից առաջ գերմանական ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ հնչած պայթյունն ահաբեկչություն է:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլսերսոնը բանակցություններ են վարում Մոսկվայում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում։
Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին փոխադրող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները:
Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն ՋեյլսԿրտսերը, որը հայտնի է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում:
Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին:
Ֆիլիպինների բանակը հայտարարել է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում է BBC-ին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Դորտմունդում տեղի ունեցած պայթյուններին:
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են:
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։
Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄ-Նի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից 4-ը միտված չեն զարգացնելու հարաբերություններ Թուրքիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չի պլանավորում «մտնել» Սիրիա, չնայած այն բանին, որ անցյալ շաբաթ հրաման տվեց հրթիռահարված հասցնել Սիրիայի ռազմակայանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակել ԱՄՆ-ի հրթիռային հարվածը Շայրաթում Սիրիայի ավաբազային եւ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք «արձանիկների նման գլխով են անում»՝ աչք փակելով այն բանի վրա, որ դա ինքնիշխան երկրին հասցված հարված է՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:
«Ես նամակ եմ ուղղելու նախագահ Թրամփին, կոչ եմ անելու նրան հետեւել Հանրապետական կուսակցության առաջնորդներին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: