Իրավապահները չեն բացառում իսլամիստների մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիա»ի ավտոբուսի պայթյունների գործում. Süddeutsche Zeitung
Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին փոխադրող ավտոբուսի վրա կատարված հարձակման հետեւում կանգնած են իսլամիստները: Այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է SՖddeutsche Zeitung թերթը, որի տրամադրության տակ հայտնվել է պայթյունների վայրում թողնված
գրությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, ուղերձում, որի իսկությունը ներկայում ստուգում է ոստիկանությունը, հաղորդվում է, որ ֆուտբոլային թիմի դեմ գրոհը վրեժ էր Սիրիայում ռազմական գործողություններին Գերմանիայի մասնակցության համար:
Ընդսմին իրավակարգի պահապանները չեն բացառում, որ պայթյունների կազմակերպիչները «միտումնավոր են իրենց կեղծ հետքով տանում»:
Ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդում «Բորուսիա»ի ավտոբուսի մոտ, որը թիմին «Մոնակոյից» տեղափոխում էր մրցախաղի վայր, գործել է երեք պայթուցիկ սարք: Դրա հետեւանքով կոտրվել է ֆուտբոլիստ Մարկ Բարտրայի ճաճանչոսկրը: Բացի այդ, տուժել է մի ոստիկան, որը ակուստիկ վնասվածք է ստացել:
Իրավապահ մարմինները հայտարարել են ֆուտբոլային թիմի խաղացողների վրա ձեռնարկված դիտավորյալ գրոհի մասին: