Բաժիններ՝

Սփայսերը ներողություն է խնդրել Սիրիայում քիմիական գրոհը Հիտլերի գործողությունների հետ համեմատելու համար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներողություն է խնդրել, որ Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրաբար տեղ գտած քիմիական գրոհը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։

«Ես փորձում էի ուշադրություն հրավիրել այն սոսկալի գործողությունների վրա, որոնք անցյալ շաբաթ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը ձեռնարկեց սեփական ժողովրդի նկատմամբ՝ օգտագործելով քիմիական զենք եւ գազ, եւ ես սխալմամբ օգտագործեցի ոչ կոռեկտ եւ անտակտ համեմատություն Հոլոքոստի հետ»,­-ասել է Սփայսերը՝ հայտարարելով նման համեմատության անթույլատրելիության մասին:

«Ես ներողություն եմ խնդրում, այդպես վարվելը սխալ էր»,­-նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ավելի վաղ Սփայսերը, ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների համար անցկացված ճեպազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ ըստ որում նշելով, որ նացիստական Գերմանիայի ղեկավարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնիսկ չի էլ մտածել քիմիական զենքի կիրառման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930