Կիրակի օրվա Չիկագոյից Լուիսվիլ թռիչքի համար նախատեսվածից շատ ավելի ավիատոմսեր էր վաճառվել, ուստի ավիաընկերությունը խնդրել էր կամավոր մի քանի ուղևորների մեկնել այլ թռիչքով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրքական կառավարությունը մեկ դար անց էլ ժխտում է ցեղասպանության փաստը, և դրա մասին ֆիլմերը մեծ դիմադրության են հանդիպում: Ֆիլմում նկարահանված աստղերից Քրիսթիան Բեյլը նույնիսկ չի բացառել, որ կլինի «հակահարված»:
Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում:
«Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը»:
Պատանի արքայազն Ջորջը կկատարի հարսանեկան պաժի, իսկ նրա քույրը՝ արքայադուստր Շառլոտան, հարսնացուի ընկերուհու դերը իրենց մորաքրոջ՝ Փիփա Միդլթոնի, Քեմբրիջի դքսուհու հարազատ քրոջ հարսանիքին:
«ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ Եթե խոսենք ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա Սպիտակ տանը հաշվի են առել այն փաստը, որ 2017թ. փետրվարյան սրումից հետո բանակցային գործընթացն ըստ էության կախվել է օդում։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել սրանից հետո, և դա ձեռնտու է ԱՄՆ-ին»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվել է այցելել Մոսկվա ոչ շուտ, քան Ուկրաինայի և Սիրիայի խնդիրների կարգավորման առաջընթացի հասնելը, սակայն նրա դիրքորոշումը կտրուկ փոխվել է:
«Այս տարածաշրջանն առանց այն էլ լարված է վերջին ժամանակաշրջանում, կարծում եմ՝ այստեղ արտաքին ազդակները պետք չէ դիտարկել՝ որպես պատճառ։ Սա երկար հակամարտություն է, որը ուղեկցվելու է ժամանակ առ ժամանակ բռնկումներով, ինչի ականատեսն ենք մենք»։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա` Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի շուրջ ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրաքում ԱՄՆ ռազմական հարձակման սկիզբը: ՌԴ նախագահի խոսքով` նա քննարկել է այդ թեման իր իտալացի գործընկեր Սերջիո Մատտարելլայի հետ հանդիպմանը:
Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բաքվի Նասիմինի շրջանի դատարանի որոշումը կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու մասին:
G7-ի երկրները շահագրգռություն են հայտնել համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն վարելու հարցում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում եւ որոնք չեն կարող լուծվել առանց ՌԴ-ի:
Ստոկհոլմի օկրուգային դատարանը դատախազության պահանջով կալանքի տակ է վերցրել ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարող 39-ամյա Ռահմաթ Ակիլովին՝ Ուզբեկստանից:
Մոսկվան արդյունավետ բանակցություններ է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Դա կարեւոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային ասպարեզում ընդհանուր մթնոլորտի համար:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես էներգիայի աղբյուր եւ աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին:
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին:
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի ռուս մասնակցի՝ Յուլյա Սամոյլովայի շուրջ ծավալված սկանդալը կարող է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՌ) անդամների կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցների սահմանման:
Թե Սիրիայի օդային ռազմաբազային հրթիռային հարված հասցնելուց հետո ինչ քաղաքականություն է ԱՄՆ-ի Սպիտակ տունը որդեգրելու այս ճգնաժամում, դեռեւս պարզ չէ, քանի որ վարչակազմում մի մասը համոզված են, որ ճիշտ է շարունակել ռազմական գործողություններն ընդդեմ Ասադի կառավարության, մյուս մասը՝ վստահ, որ կարեւորը «Դաեշ»-ին ոչնչացնելն է։
2016 թվականին աշխարհում մահապատիժների թիվը 2015 թվականի համեմատությամբ ընկել է 37 տոկոսով:
Չինաստանի Չունցին քաղաքում 80-մետրանոց զբոսուղի են բացել 200 մետր բարձրությամբ կիրճի վրա, տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում ահաբեկչական գործողության ենթադրյալ կատարողը՝ Ուզբեկստանից 39-ամյա Ռահմաթ Ակիլովը, խոստովանել է իր մեղքը:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար։
Բեռլինի պետական դպրոցի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին, ինչի մասին բեռլինյան թերթերին պատմել է տեղի քահանան։
Իսպանիայում ձերբակալված ռուսաստանցի Պյոտր Լեւաշովը կառավարում է Kelihos բոտնետը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը (ԱՆ):
«Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»:
Պակիստանցի իրավապաշտպան եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը պաշտոնապես նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ: Մալալան, որը 13 տարեկանում վերապրել է իր դեմ զինյալների մահափորձը, կզբաղվի աղջիկների կրթության հարցերով:
Առնվազն 10 մարդ է տուժել Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
Ամերիկյան New York Times (NYT) թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Միջազգային ժուռնալիստիկա» անվանակարգում՝ աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման վերաբերյալ հոդվածաշարի համար, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին:
Ապրիլի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: