
Կոլումբիայի նախագահը կոչ է արել Լատինական Ամերիկայի երկրներին միավորվել՝ Վենեսուելայի դեմ հնարավոր ներխուժմանը հակազդելու համար

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ անհրաժեշտ է Լատինական Ամերիկայի երկրների համախմբում՝ Վենեսուելա ԱՄՆ հնարավոր ներխուժմանը դիմակայելու համար։ Ինչպես տեղեկացնում է RTVC-ին, նախագահը նշել է, որ Կոլումբիան երբեք չի տրամադրի իր տարածքը հարևան երկրի դեմ գործողությունների համար և չի մասնակցի այդպիսի ներխուժման։
«Մենք պետք է քննարկենք Վենեսուելա հնարավոր ներխուժումը, որին սպառնում են։ Գուցե դրանք պարզապես բառեր են, և ես կցանկանայի հավատալ։ Բայց Կոլումբիան իր տարածքը չի տրամադրի հարևան երկիր ներխուժելու համար, և նրա որդիներից ոչ մեկը չի մասնակցի դրան, քանի դեռ նա դավաճան կամ դահիճ չէ»,– ասել է Պետրոն։
Նա ընդգծել է, որ Վենեսուելայի ներքին քաղաքական խնդիրները պետք է լուծվեն հենց վենեսուելացիների միջև երկխոսությամբ, այլ ոչ թե հրթիռներով․
Պետրոն նաև նշել է, որ հնարավոր արտաքին միջամտության պայմաններում Վենեսուելայի ողջ ժողովուրդը պետք է միավորվի։
«Եթե խոսքը Հարավային Ամերիկա օտարերկրյա ներխուժման մասին է, ապա լատինաամերիկացիներից ոչ մեկը չպետք է աջակցի դրան»,- ընդգծել է նա։