ՄԱԿ-ի ԱԽ-ն քվեարկելու է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 12-ին քննարկելու է Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ինչպես հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչությունում, քվեարկությունը նշանակված է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին:
Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում արեւմտյան երեք երկրների պատվիրակությունները ներկայացրել են փոքր-ինչ վերամշակված բանաձեւի նախագիծ, որում դատապարվտում է «քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, այդ թվում՝ Խան Շեյխունում իրականացված գրոհը»:
Փաստաթղթի հեղինակները պահպանել են Դամասկոսին ներկայացվող պահանջը՝ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովին եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հանձնել միջադեպի օրը օդուժի թռիչքներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ մուտք ապահովել այն ռազմակայաններ, որտեղից կարող Էին հարվածներ հասցվել Խան Շեյխունին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը առաջարկում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օգնել հետաքննելու Սիրիայում, այդ թվում՝ Խան Շեյխունում քիմիական զենքի հետ կապված ենթադրյալ միջադեպերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: