«ԵԱՏՄ-ի երկրները կշռադատված են վարում ինտեգրացումը՝ չվազելով առաջ, ինչպես ԵՄ-ն». Պուտին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները կշռադատված են իրականացնում ինտեգրացիոն գործընթացները՝ չվազելով առաջ, ինչպես Եվրամիությունը:
«Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նա պարզաբանել է, որ նման մոտեցումը շատ առավելություններ է ներառում։ «Ինչը միանգամայն ակնհայտ է, այն առավելություններն են, որոնք տալիս են այդ ինտեգրացիոն գործընթացները, եթե դրանք ճիշտ ուղղորդվեն»,-ասել է նա: «Իսկ մենք, ես կարծում եմ, գործում ենք շատ կանոնավոր եւ տնտեսապես շատ հավասարակշռված»,-նշել է նախագահը:
«Մենք չենք վազում առաջ այնպես, ինչպես, օրինակ, Եվրամիության որոշ երկրներում», հավելել է պետության ղեկավարը: Պուտինը չի համաձայնվել թղթակցի այն կարծիքին, թե Արեւմուտքի պատժամիջոցների պտճառով դժվարություններ ապրող Ռուսաստանի
տնտեսությունը բարդացրել է իրավիճակը Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: