Boeing ամերիկյան ընկերությունը հաջողությամբ փորձարկել է 737 MAX 9 նոր ինքնաթիռը:
ԱՄՆ-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը:
Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU-43B-ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Աֆղանստանում ռումբը նետվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Ֆրանսիայում կայանալիք հիշատակի միջոցառմանը նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը:
Աշխարհի 29 երկրների ֆիլմեր են տեղ գտել Կաննի 70-րդ կինոփառատոնի ծրագրում, որը մայիսի 17-ից մինչև 28-ն անցկացվելու Ֆրանսիայի Լազուրե ափին։ Ինչպես պատմել է փառատոնի ծրագրերի տնօրեն Տիերի Ֆրեմոն, ծրագրի վրա աշխատելու ընթացքում դիտվել է 1930 լիամետրաժ ֆիլմեր: Դրանցից պաշտոնական ծրագրում տեղ է գտել 49 կինոժապավեն:
Ճապոնիայում մանգոյի երկու պտուղն աճուրդում վաճառել են ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (գրեթե 3,7 հազար դոլարով):
Սիրիայից եւ Իրաքից տասնյակ հազարավոր փախստականներին ժամանակավոր ապաստան տված Հայաստանը կարող է անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակ ստանալ, որը նշանակում է նաեւ ֆինանսական օգնություն միջազգային դոնոր կազմակերպություններից: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը եւ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:
«Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»:
Ռուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը:
Պաշտոնական Դամասկոսը բարձր է գնահատում Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն ամերիկյան ագրեսիայի նկատմամբ:
Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են:
Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածն ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ում նախագահ Թրամփը չէ կայացնում որոշումներ:
«Բեսլանի մայրեր» կոմիտեն ընդհանուր առմամբ գոհ է Բեսլանի ահաբեկչության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից, սակայն մտահոգված է, որ ոչ բոլոր փաստերն են մանրամասն քննվել:
Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:
Բելառուսն ամբողջությամբ մարել է 2016-2017 թվականներին ռուսական գազի մատակարարումների դիմաց կուտակված 726,2 միլիոն դոլարի պարտքը «Գազպրոմ»-ին:
Փարիզում ապրիլի 22-ին հայ վետերանների նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
«Սա նոր դարաշրջան է: Սա Թրամփի դարաշրջանն է: Անօրինականությունը, մեր երկրի օրենքների շրջանցումն ու ձերբակալման և ազատ արձակման նախկին քաղաքականությունն ավարտված է»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Ջեֆ Սեշընզը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Սպիտակ տան առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատակիցն է ամերիկացիների շրջանում, ինչի մասին վկայում են Morning Consult ընկերության եւ Politico հրատարակության անցկացրած համատեղ հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 12-ին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու դեպքում երկրները ինքնաբերաբար կձգվեն դեպի միությունը:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ:
Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների:
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters-ը:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից: