Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում:
Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար:
Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյի երկու կայարաններում` «Ելիզարովսկայա»ում և «Ուլիցա Դիբենկո»ում պայթյունավտանգ իրեր չեն հայտնաբերվել:
Կիպրոսի խորհրդարանը ապրիլի 7-ին տեղի ունեցած նիստի ժամանակ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել այն:
Սիրիայում ռուսական ռազմական օբյեկտները պաշտպանված են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգերով:
Հարավային Կորեայի դատախազության քննիչները ապրիլի 8-ին կրկին հարցաքննել են երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հյեին, ով ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալին ներգրավվածություն ունենալու մեղադրանքով:
Տիբեթում գրանցվել է թռչնի գրիպ H7N9 վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը:
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գտնվող պետական և ոչ պետական կառույցների վրա գտնվող դրոշները խոնարհվել են` ի հիշատակ ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրիլի 8-ին փակվել է մետրոյի ևս մեկ կայարան` «Ելիզարովսկայա»-ն:
Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»ը ֆիլմին:
Դիվանագիտական հռետորաբանությունից դուրս պետք է նկատի ունենալ, որ սա քաղաքական ուղերձ է, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհին` Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստր Արաբելա Քուշները չինարեն երգ է կատարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար, երբ վերջինս այցով գտնվում էր Ֆլորիդա նահանգում:
Ստոկհոլմի ոստիկանությունը, ուսումնասիրելով քաղաքի կենտրոնում մարդկանց վրա քշած բեռնատարը, հայտնաբերել է պայթուցիկ պարունակող պայուսակ:
«Այսօր ես հրամայել եմ թիրախավորված ռազմական հարված հասցնել Սիրիայում այն ռազմաբազզայի դեմ, որտեղից իրագործվել էր քիմիական հարձակումը: Միացյալ Նահանգների շահերից է բխում մահաբեր քիմիական զենքերի կիրառումն ու տարածումը կանգնեցնելը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մետրոյի «Ուլիցա Դիբենկո» կայարանը փակվել է այնտեղ թողնված իրի պատճառով:
«Թրամփի ավիահարվածները Սիրիայում քաղաքական ուղերձ էր, «նամակ», որը, անշուշտ, իր դերակատարությունն ունի Միջին Արևելքի քաղաքականության մեջ, ռուս-ամերիկյան հարաբերություններում։ Բայց իմ կարծիքով՝ այս քայլի ամենակարևոր հարթությունն ամերիկյան ներքին քաղաքականությունն է։ Իմ համոզմամբ՝ Թրամփը կարիք ունի ցույց տալու, որ ինքն ուժեղ է, ղեկավար է, որոշումներ կայացնող է, դերակատար է»:
«Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ կապված է անձերի և դաշինքների ակտիվության, քան ծրագրերի վերաբերյալ քննարկումների հետ: Հույս ունեմ, որ գրանցվող առաջընթացն առաջնային կդարձնի գաղափարները, ինչը կօգնի ստեղծելու ավելի արդյունավետ և ժողովրդավար համակարգ»,- ասում է վերլուծաբանը:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռակրոֆտը կոչ է արել Ռուսաստանի հրաժարվել «ռազմական հանցագործ»-ին` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին աջակցելուց:
Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիան միայն նպաստում է ահաբեկչության ամրապնդմանը:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց:
ԱՄՆ-ը չի կարող լիարժեք վստահությամբ հաստատել, որ Սիրիայի Հոմս քաղաքի Աշ-Շայրատ ավիաբազայում, որը ենթարկվել է ԱՄՆ հրթիռակոծմանը, եղել է քիմիական զենք:
Սիրիայի հարցով գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային իրավունքին:
Սիրիայում ստեղծված վիճակի կարգավորումը պահանջում է բազմակողմանի քաղաքական լուծում, դրան հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ռմբակոծություններով:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Սվորոդոնեցկ այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինները պետք է պատրաստ լինեն Դոնբասի վերադարձմանը:
Դեմոկրատ կոնգրեսական Գրեգորի Միքսը քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացներին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար:
Բաքվի Նասիմի շրջանի դատարանը երկարաձգել է Ադրբեջանում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է interfax.az-ը:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project) նոր բացահայտում է արել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ:
Ականատեսները պատմում են հարյուրավոր մարդկանց մասին, որոնք փողոցով փախչում էին բեռնատարից: Նրանց խոսքով՝ մայթին պառկած են մի քանի մարդիկ, որոնց օգնություն են ցույց տալիս բժիշկները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 7-ի նիստում քննարկելու է ԱՄՆ-ի հրթիռահարվածները Սիրիային։