ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է կես տարով հետաձգվել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը կարող է 2017 թվականի հուլիսի 1ից հետաձգվել 2018 թվականի հունվարի 1-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային օրենսդրության եւ իրավակիրառական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովը «Կոմերսանտի» խորհրդաժողովում, որը նվիրված էր արտաքին տնտեսական գործունեության հրատապ հարցերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նեկրասովի խոսքով՝ օրենսգրքի վավերացումն փոքրինչ ավելի դանդաղ է ընթանում, քան սկզբում նախատեսվում էր: «Հավանաբար, (պայմանագրի ուժի մեջ մտնելու) ավելի իրական ժամկետ կլինի 2018 թվականի հունվարի 1-ը»,-հավելել է նա:
Նեկրասովը ենթադրել է, որ վավերացման գործընթացն ու օրնեսդրության ներդաշնակացումն ավարտելու վերաբերյալ կոնկրետ որոշումներ կընդունվեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների՝ մայիսին կայանալիք հանդիպման ժամանակ: