Բաժիններ՝

Ֆիլիպինների բանակը հայտնել է «Աբու Սայաֆի» պարագլխի վերացման մասին

Ֆիլիպինների բանակը հայտարարել է «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման պարագլուխ Մոամար Ասքալիի վերացման մասին, որին արեւմտյան երկրները մեղավոր են համարում պատանդների սպանության մեջ, տեղեկացնում է BBC­-ին:

Ինչպես հաղորդել է տեղական հեռուստատեսությունը, Ասքալին, որը նաեւ հայտնի է Աբու Ռամի անվամբ, սպանվել է Բոխոլ կղզում կառավարական զորքերի հետ ընդհարման ընացքում:

Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Էռնեստո Աբելան Ասքալիի մահը լուրջ հարված է համարել խմբավորմանը:

«Աբու Սայաֆ» խմբավորումը հիմնվել է 1990­-ական թվականների սկզբին: Համարվում է, որ դրա մեջ է մտնում շուրջ 400 մարդ, իսկ 2014 թվականից դրա մի քանի բջիջներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930