Բաժիններ՝

Սի Ցզինպինը հորդորել է սիրիական ճգնաժամը լուծել քաղաքական միջոցներով

Չինաստանը կոչ է անում քաղաքական մեթոդներ օգտագործել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄ-Ն­ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«Սիրիայի հարցում հանդես ենք գալիս կարգավորման քաղաքական ուղու եւ խաղաղ բանակցությունների օգտին,­ ասել է նա:­ Ակնկալում ենք ՄԱԿ-­ի Անվտանգության խորհրդի համախմբվածությունն այդ խնդրում»:

Զրույցի ընթացքում Չինաստանի ղեկավարը նշել է, որ «անընդունելի է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»:

Արծարծելով ԿԺԴՀ­-ի հարցը՝ Սի Ցզինպինը հայտարարել է, որ «Չինաստանը հանդես է գալիս Կորեական թերակղզու միջուկազերծման, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանման օգտին»: «Պատրաստ ենք ԱՄՆ-­ի հետ շփումներ պահպանել այդ հարցի շուրջ»,­-հավելել է Չինաստանի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930