Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է «Ադրբեջանի և Ալբանիայի» միջև պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը վերջ է դրել «անլուծելի համարվող» ռազմական հակամարտություններին։

«Ադրբեջան և Ալբանիա։ Սա տևել է շատ, շատ տարիներ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Թրամփը պահպանողական հաղորդավար Մարկ Լևինի թոք-շոուի ժամանակ չի կարողացել ճիշտ արտասանել Ադրբեջան պետության անունը և նաև Հայաստանն անվանել է Ալբանիա։

Տեսանյութեր

Լրահոս