Բաժիններ՝

Կրեմլն ԱՄՆ-­ի հետ հարաբերությունների վատթարացում է արձանագրել Թրամփի օրոք

ՌԴ­-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուս­ամերիկյան հարաբերություններում վստահության աշխատանքային մակարդակն, առանձնապես ռազմական ոլորտում, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել, տեղեկացնում է «Ինտերֆաքս»­-ը:

«Կարելի է ասել, որ վստահության մակարդակն աշխատանքային մակարդակում, առանձնապես ռազմական մակարդակում, չի լավացել, այլ ավելի շուտ դեգրադացիայի է ենթարկվել»,­-ասել է Պուտինը «ՄԻՐ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք ասել, որ Թրամփի օրոք ռուս­ամերիկյան հարաբերություններն ավելի են վատացել, քան նախորդ նախագահի օրոք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս