Բաժիններ՝

Նազարբաևը կարգադրել է ղազախական այբուբենը փոխադրել լատինական գրի

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը երկրի կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ։

«Մենք կսկսենք (լատինական գրի անցման) նախապատրաստական աշխատանքը»,­ ասված է Նազարբաեւի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հեղինակային հոդվածում:

«Մինչեւ 2017 թվականի վերջը, գիտնականների եւ հասարակայնության ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է մշակվի
ղազախական նոր այբուբենի միասնական ստանդարտ եւ լատինական գրի անցման գրաֆիկ»,­ ընդգծել Է պետության ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930