Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) կոչ է արել Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ:
Ադրբեջանում կալանավորված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի մոտ տախիկարդիա (հաճախասրտություն) է հայտնաբերվել:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը պատճառ դարձավ դրանից հետո գրանցված ցեղասպանությունների:
ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում է Reuters-ը:
«Այցի հստակ օրերը դեռեւս նախանշված չեն: Կտեղեկացնենք, երբ հաստատվի»,- տեղեկացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից:
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ։
Փարիզում ապրիլի լույս 13-ի գիշերը հրդեհ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կենտրոնակայանի շենքում:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել Համագործակցության երկրների ՀՕՊ-ի մարտական հերթապահության գործընթացը:
Ամերիկյան հետախուզությունը որսացել է այն խոսակցությունները, որոնց ընթացքում Սիրիայի զինվածուժերի ներկայացուցիչները եւ քիմիական զենքի բնագավառի փորձագետները քննարկել են Սիրիայի Իդլիբի նահանգում զարին գազի կիրառմամբ գրոհի նախապատրաստումը:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների՝ ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք նիստին։
Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1915 թթ» գրքի հերթական` 8-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան», «Ժողովրդական թերթիկ» եւ «Հայրենիք» վրացալեզու թերթերում, 1915 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:
ԱՄՆ-ը չի պահանջի իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացում՝ որպես այդ երկրի հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտադիր պայման:
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերլին Սարգիսյան) անթույլատրելի է համարել ցեղասպանության կրկնությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «գերազանց աշխատանք» կատարեց Մոսկվայում, որտեղ առաջ մղեց «անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը» Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումներում:
Աշխարհահռչակ մոդել, դերասանուհի, ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում դիտել Հայոց ցեղասպանությանը նվիրված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի վարչությունը (Росавиация) ռուսական ավիաընկերություններին հեռագիր է հղել՝ նախազգուշացնելով Թուրքիա չարթերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլի 12-ին, որոշակի արդյունքներ են տվել:
«Հայերի հետ կապված շեշտադրումները շատ քիչ են: Կարծես, թե նախագահական ընտրությունների թեկնածուներն այլ հարցերի վրա են շեշտադրումներ կատարում: Բայց, ընդհանուր առմամբ, բոլոր թեկնածուներն էլ դրական են տրամադրված հայերի նկատմամբ և նշում են, որ կաշխատեն շարունակել այն գործը, քաղաքականությունը, որը կար մինչև այժմ»,-ասաց նա:
«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով»։
«Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես խոստանում եմ պահել խոստումը` օգնելու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքներին»,- ասել է Գոսլինգը:
Քեմբրիջի համալսարանի հրաբխագետներին հաջողվել է հրաբխի ժայթքումը խոշոր պլանով նկարահանել անօդաչու թռչող ապարատի միջոցով:
Մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ սկսել են փոփոխել դեպի Թուրքիա նախապես ամրագրված տուրերի ժամկետները: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեն:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի երեք եզրափակիչ շոուների բոլոր տոմսերը Կիեւում արդեն վաճառված են:
Ամերիկացի փոփաստղ Քեթի Փերին թողարկել է կանանց կոշիկների դեբյուտային հավաքածուն:
Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:
Ռուսաստանը շարունակում է հետևել Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիների` բլոգեր Ալեքսանդր Լապշինի և հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի վիճակին: Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն ձեռքբերումները, որոնք կային ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջազգային, աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում հետ կշպրտվեն մի քանի տարով: Հիմա կարծես սառը պատերազմի տպավորություն կա, եւ հարաբերությունները սրված են միանշանակ, եւ դա առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի գործընթացների վրա: Կարծում եմ՝ Ասադը այլեւս ապագա չունի այդ խնդիրներում, որովհետեւ, ըստ իս, այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, և այլն, որ փաստորեն այսօրվա Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: