NBA-ի աստղը աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին
Ամերիկյան NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի բասկետբոլիստ Լուոլ Դենգը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #պահիրխոստումը արշավին` իր աջակցությունը հայտնելով Հարավային Սուդանում մարդու իրավունքներին: Աս մասին նա տեսանյութ է հրապարակել թվիթերյան միկրոբլոգում:
«Ես Լուոլ Դենգն եմ, և ես խոստանում եմ պահել խոստումը` աջակցելու մարդու իրավունքներին Հարավային Սուդանում»,-նշել է հայտնի բասկետբոլիստը:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Ռայան Գոսլինգը, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև:
Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: