Բաժիններ՝

Աշխարհում թմրանյութեր է գործածում 30 մլն մարդ. ՄԱԿ

Աշխարհում շուրջ 30 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ըստ որում դրանցից ունեցած կախվածությունից տարեկան մինչեւ 200 հազար մարդ է մահանում:

Այս տվյալները հայտնել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ­-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել էր ՌԴ­-ի Հանրային պալատը:

«30 միլիոն մարդուց 11,5 միլիոնը թմրանյութեր է գործածում ներարկման եղանակով, 14 տոկոսն ունի ՄԻԱՎ, 52 տոկոսը՝ հեպատիտ C»,­-ճշտել է նա:

Ֆեդոտովի խոսքով՝ թմրանյութերի վաճառքը հանցավոր խմբավորումներին եկամուտներ է բերում «աշխարի գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 3,6 տոկոսի» չափով:

«Միայն Եվրամիությունում թմրաբարոնների եկամուտը կազմում է 24-28 միլիարդ դոլար»,­-նշել է ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930