Թրամփը «զարմանալի ու հանճարեղ» է որակել Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հրթիռահարվածը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Թոմահավք» բոլոր 59 թեւավոր հրթիռները, որոնք անցած շաբաթ ամերիկացի զինվորականների կողմից արձակվել էին Սիրիայի Հոմսի նահանգի ռազմական օդակայանի վրա, հասել են նպատակին:
ԱՄՆ-ի ղեկավարն այս պնդումով հանդես է եկել Fox Business հեռուստաընկերությանը
տված հարցազրույցում, որից հատվածներ են եթեր տրվել ապրիլի 12-ին:
Թրամփի վարկածով՝ «դրանք բոլորն էլ խոցել են թիրախները»: «Դա զարմանալի է, դա հանճարեղ է»,-ասել է պետության ղեկավարը: Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան լավագույնն է աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։