Բաժիններ՝

Մահացել է J. Geils Band ռոք խմբի ղեկավար Ուորեն Ջեյլս­Կրտսերը

Geils Band ամերիկյան ռոք խմբի կիթառահար եւ հիմնադիր Ուորեն Ջեյլս­Կրտսերը, որը հայտնի է Ջ.Ջեյլս կեղծանվամբ, մահացել է 71 տարեկան հասակում: Երաժշտին մեռած են գտել Մասաչուսեթի նահանգի Գրոթոն քաղաքի իր տանը, ինչի մասին ապրիլի 12-ին հայտնել է Rolling Stone։

Ոստիկանության աշխատակիցների հայտարարության համաձայն, նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջեյլսը մահացել է բնական պատճառներով:

J. Geils Band խումբը Ջեյլսի կողմից հիմնվել է 1967 թվականին: Խումբը թողարկել է այնպիսի հիթեր, ինչպիսին են՝ Love Stinks­ը, Centerfold-­ը, Must of Got Lost­-ը եւ Freeze­Frame-­ը: J. Geils Band-­ի դիսկոդարանում կա 11 ալբոմ: You՚re Gettin՚ Even While I՚m Gettin՚ Odd խորագրով վերջին սկավառակը թողարկվել է 1984 թվականին:

J. Geils Band-­ը կազմացրվել է 1985 թվականին, ինչից հետո մի քանի անգամ վերամիավորվել է առանձին համերգների համար: Խումբն իր գործունեությունը վերսկսել է 2009 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս