Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող գրոհայինների:
Իսպանական Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայի անկախության շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել 25 տարվա ընթացքում. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 մլն բրիտանացի:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքա քաղաքի (Դամասկոսից հեռու է 520 կիլոմետր) հյուսիսում գրավել են նախկին բանակային զորանոցները, որոնք ծառայում էին որպես ահաբեկիչների պաշտպանական բնագիծ:
Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել Իրաքի էլ Մուսայիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որը գտնվում է Բաղդադից 60 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Քվեարկության նախնական տվյալների հիման վրա ավելի քան 200 կանայք են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում. դա գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների ռեկորդային թիվ է, որոնք, ընտրությունների արդյունքներով, հայտնվել են օրենսդիր մարմնում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) զարգացման նոր փուլ է թեւակոխել Հնդկաստանին եւ Պակիստանին կազմակերպության անդամ պետությունների կարգավիճակ տրամադրելուց հետո։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին) կուղեւորվի Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ եւ հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նրա հետ համաձայնեցնելու բրիտանական նոր կառավարության ձեւավորման հարցը:
«Առաջ, հանրապետություն» շարժման եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության դաշինքը առաջին տեղը կզբաղեցնի Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ հունիսի 11-ին կայանալիք ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 29 տոկոսը:
Դանակով զինված տղամարդը, ինչպես ենթադրվում է, պատանդներ է վերցրել Նյուքասլում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը հղում անելով BBC-ին:
Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության բնագավառում:
Կատարն անհիմն է համարում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի կողմից 59 ֆիզիկական անձանց եւ 12 կառույցների, այդ թվում՝ կատարական, ներառումը այն անձանց ու կազմակերպությունների ցուցակում, որոնք պաշտպանում են ահաբեկչությունը:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել գահից Ակիհիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին:
Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է մի շարք երկրների, այդ թվում և Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր նոր ահաբեկչությունների առնչությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարական տալ, չնայած այն բանին, որ նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը:
Իրանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վան Ին քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գլխավոր քարտուղարի զեկույցն «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի մասին:
Մինչ միջազգային հարաբերություններում շարունակում է պահպանվել լարվածությունը Կատարի շուրջ, պաշտոնական Անկարան հայտարարել է այդ երկրում նախատեսվող ռազմաբազայում նաև ռազմական ինքնաթիռներ ու նավեր ուղարկելու մտադրության մասին:
Նիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել է՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկված են այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ եւ որոնք ուղղակի աջակցություն են ստանում Կատարի կողմից:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը վերընտրվել է խորհրդարանում: Հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում կառավարության ղեկավարի օգտին Բերքշիրի կոմսության Մեյդենհեդի ընտրատարածքում քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ: Այս արդյունքն ապահովել է վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի հաղթանակը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: Այդ մասին վկայում են 650 ընտրատարածքներից 633-ից ստացված քվեարկության վերջնական արդյունքները:
Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլատով» գեղարվեստական ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին:
Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։
«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը: