Բաժիններ՝

Մակրոնը Թրամփի հետ քննարկել է իրադրությունը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում  քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև զարգացումները Մերձավոր Արևելքում։ Այս մասին Մակրոնը գրել է  X-ում:

«Մենք քննարկեցինք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի անհանգստացնող զարգացումները, մասնավորապես՝ կապված ռուսական դրոնների ներխուժման հետ Լեհաստանի տարածք։ Մենք նաև կիսվեցինք մեր մտահոգություններով Մերձավոր Արևելքում իրադրության հետ կապված՝ Կատարում իսրայելական հարվածներից հետո։

Եվրոպացիների և ամերիկացիների միջև սերտ համագործակցությունն առանցքային է այս ճակատներից յուրաքանչյուրում։ Միասին մենք կարող ենք վճռորոշ ներդրում ունենալ խաղաղության ու անվտանգության հաստատման գործում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս