Թագուհի Թովմասյանը մեր խմբակցության որևէ անդամի, որևէ բան չի կարող հանձնարարել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ չի համարում ԱԺ պատգամավորին որևէ տեսակի ստուգման ենթարկելը։

Սիմոնյանն այսօր անդրադարձավ Թագուհի Թովմասյանի ու իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես, որ Թովմասյանը պահանջել էր՝ ՔՊ-ականն ամեն անգամ ԱԺ մտնելուց թմրանյութերի օգտագործման վերաբերյալ թեստ անցնի։

«Դա չեմ համարում ճիշտ աշխատելաոճ, ճիշտ աշխատելաոճ չեմ համարում նաև այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր տեսակի խժդժություններին, իրար վիրավորելուն շատ վատ եմ վերաբերվում, ինքս ինձ էլ հաճախ դատապարտում եմ, ասում եմ՝ Ալե՛ն, այդ բանը պետք է չանեիր»,- նշեց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930