Բաժիններ՝

ԵՄ-ն մտադիր է դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության մեջ. Յունկեր

Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը ռազմական արդյունաբերության բնագավառում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Պրահայում ելույթ ունենալով Պաշտպանության եւ անվտանգության միջազգային խորհրդաժողովում:

«ԵՄ-ի Պաշտպանության ներդրումային հիմնադրամի նախագիծը, որը հունիսի 8-ին ներկայացրել է Եվրահանձնաժողովը, Եվրամիությանը թույլ կտա դառնալ աշխարհում խոշորագույն ներդրողը պաշտպանական հատվածում»,- ասել է նա: Պաշտպանական հիմնադրամը պետք է 2020 թվականից ապահովի տարեկան մինչեւ 5,6 միլիարդ եվրոյի ներդրումներ ԵՄ-ի պետությունների ռազմարդյունաբերական համալիրում:

Յունկերն ընդգծել է, որ այսօր ԵՄ-ի բոլոր երկրները ծախսում են մոտավորապես այն բանի կեսը, ինչ ԱՄՆ-ն հատկացնում է պաշտպանության համար, սակայն եվրոպական հատկացումների արդյունավետությունը կազմում է ընդամենը 15 տոկոս: Դրա պատճառը, նրա խոսքով՝ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի խորը թերատությունն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս