Բաժիններ՝

Ֆրանսիացի լրագրողը կարտաքսվի Թուրքիայից

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:

Ակնկալվում է, որ Դեփարդոնն արդեն հունիսի 9-ի երեկոյան ժամերին կլինի Փարիզում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:

Լրագրողը ձերբակալվել էր Հասանքեյֆում լուսանկարելիս, ապա շուրջ մեկ ամիս պահվել էր թուրքական մեկուսարանում՝ երկրից արտաքսվելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930