Բաժիններ՝

Բազմահազարանոց ուսանողական լսարանի առջև սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը` Թրամփի մտերմագույն մարդը. Գոհար Վեզիրյան

Գոհար Վեզիրյանը գրում է. «Այսօր Յուտայի համալսարանում բազմահազարանոց ուսանողական լսարանի առջեւ սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը։ Չարծին պահպանողական ակտիվիստ էր, ամենադիտվող եւ քննարկվող պոդքասթի հեղինակ։ Ովքեր ծանոթ են նրա գործունեությանը, վստահաբար, մեծ հետաքրքրությամբ են հետեւել ԱՄՆ քոլեջներով նրա շրջագայության ու բաց դեբատների միջոցով ուսանողության մեջ թրամփիստական գաղափարների տարածման ահռելի ու նյարդ պահանջող աշխատանքին։ Նրան հաճախ ֆաշիստ էին անվանում, որովհետեւ սեռական փոքրամասնությունների, տրանսգենդերների, աբորտների դեմ պայքարի առաջամարտիկ էր։ Սրան զուգահեռ վերջինս Աստվածաշունչ էր քարոզում՝ բավական մանրամասն քննարկելով վերոնշյալ թեմաներն հենց այդ կոնտեքստում։ Նրա հիմնադրած կազմակերպությունը «Turning Point USA» համարվում էր MAGA շարժման «բաբախող սիրտը»։ Սա ոչ միայն համալսարականներին ու քոլեջի ուսանողներին համախմբող կազմակերպություն էր, այլեւ ամենամեծ և ամենահավակնոտ երիտասարդական միավորն էր վերջին քարոզարշավի ընքացքում։ Դոնալդ Թրամփի համար ամենանշանակալի միջոցառումները՝ մարդաշատության, կրեատիվության, շքեղության, թիրախին ճիշտ հարվածելու առումով՝ «Turning Point USA» կազմակերպության կողմից են անցկացվել։

31-ամյա Չարլին Թրամփի մտերմագույն մարդն էր։ Թեպետ նա պաշտոնապես չէր համարվում խորհրդական եւ գրանցված չէր այդ հաստիքում Սպիտակ տանը, բայց ավելին էր, քան նշանակվածները։ Ստվերային խորհրդատու էր, ընտանիքին շատ մոտ կանգնած մեկը, Թրամփի ավագ որդու ամենօրյա ընկերը։

Վերջինս նրան եղբայր է անվանել իր ցավակցական գրառման մեջ, իսկ Թրամփը նրան որակել է «պատրիոտ»՝ առաջին իսկ արձագանքում տեղի ունեցածը որակելով որպես «ամենասարսափելի բաներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ»։ Ողջ օրը ուշադրությամբ հետեւել եմ դեմոկրատների արձագանքին՝ Օբամայից սկսած։ Սոցիալական մեդիայում նրանց գրառումների տակ էլ ատելության խոսք տարածողներ, մահվան փաստին սմայլիկներով արձագանքողներ կային։ Մեծ արագությամբ եւ սաստող հակադարձումներով էին խմբագրվում քոմենթները։

Տեղի ունեցածը դեմոկրատները համարում են ամերիկյան դեմոկրատիայի վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքը․ սպանություն՝ խոսքի, կարծիքի, մտածածդ գաղափարը, թեկուզ անընդունելի, բարձրաձայնելու համար։ Հանրապետականները եւս մտահոգված են գերբեւեռացված համակարգի համար։ Բեւեռների՝ աջերի ու ձախերի արանքում ամեն օր ատելություն է խմորվում։

Թրամփիստները, որոնք էականորեն տարբերվում են հանրապետականներից, վստահ են, որ սա Թրամփի դեմ արված հերթական սարսափելի քայլն է։

Չարլին ամուսնացած էր Էրիկայի հետ, որը Միս Արիզոնա տիտղոսն է ստացել տարիներ առաջ։ Մեկ տարեկան տղա եւ երեք տարեկան աղջիկ, ընտանեկան սիրառատ վիդեոներ, որտեղ Չարլին ժպտում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս