Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին աջակցող «Կոսովոյի դեմոկրատական կուսակցության» եւ վարչապետի թեկնածու Ռամուշ Խարադինայի «Հանուն Կոսովոյի ապագայի միության» կոալիցիան մեծամասնություն է ստանում խորհրդարանական ընտրություններում
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ ուրախ է Սպիտակ տուն տեղափոխվելու առթիվ՝ Twitter-ում լուսանկար հրապարակելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական նստավայրի լուսամուտից բացվող տեսարանով։
Հանրաքվեին մասնակցած պուերտոռիկացիների մեծամասնությունն արտահայտվել է նահանգի իրավունքներով ԱՄՆ-ին արշիպելագի միանալու օգտին:
Իտալիայի «5 աստղի շարժում» առաջատար ընդդիմադիր ուժը ջախջախիչ պարտություն է կրել հունիսի 11-ին երկրում կայացած մասնակի վարչական ընտրությունների արդյունքներով, ինչի մասին վկայում են exit-poll-ի նախնական տվյալները:
Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել է, ինչը վկայում է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:
Բարձր տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ինչ ձևով են կատարվելու գնումները 2027 թվականին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ոչնչացվել է Ռաքային ուղղված ավիահարվածի արդյունքում:
Ճապոնիայի նավաշինական ընկերությունները հայտարարել են ինքնակառավարվող բեռնատար նավերի կառուցման ընդգրկուն նախագծի գործարկման մասին, տեղեկացնում է BBC-ին:
«Այստեղ խնդիրը Բաքվի վրա ճնշում գործադրելն է, և ճնշում գործադրելը բոլոր կողմերից։ Իսկ այսօր այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել»։
Իրանցիները հստակ գիտակցում են, թե իրականացնողներն ովքեր են, ովքեր են այդ իրականացնողներին հրահանգ տվողները և ովքեր են հրահանգ տվողներին հրահանգողները։
Մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում:
«Կարող ենք ասել, որ ինչքան տարածաշրջանում հզորանա քրդական գործոնը, այնքան ավելի շատ վտանգ է սպառնալու Թուրքիայի կայունությանը, քանի որ քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու և Թուրքիայի կյանքն էլ ավելի դժոխային դարձնելու համար։ Ինչքան քրդական գործոնը հզորանա, այնքան ավելի է մեծանալու թուրք-քրդական բախումների հավանականությունը»,- նկատեց պարոն Խուդավերդյանը։
«Մենք ենթադրում ենք, որ մի օր դա կլինի նաև Սինգապուրում, այդ պատճառով էլ անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի պատրաստ լինենք դրան»,- ասել է վարչապետը:
«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:
Նիգերի Հանրապետությունը հայտնել է Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան համերաշխության արաբական այն երկրների հետ, որոնք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դադարեցրել է այցը Ղազախստան որդու ծնվելու կապակցությամբ:
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Ֆիլիպինների Մարավի քաղաքում 13 ծովային հետևակային է զոհվել քաղաքն իսլամիստ զինյալներից մաքրելու մարտերում:
Թայվանի արևելյան ափերին քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը խզել է պայմանագիրը հաղորդավար Ռեզա Ասլանի հետ, երբ նա ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ թվիթերյան իր միկրոբլոգում:
Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը:
Համբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
«Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով»։
Գրաֆիկական դիզայներ Քրիստիան Սթանգլն «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվերից հազարավոր լուսանկարներ է օգտագործել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի Lunar կարճամետրաժ ֆիլմը դեպի Լուսին աստղանավորդների ճանապարհորդության մասին: