Բաժիններ՝

Մերկելի ժողովրդականությունը հասել է 2015 թվականի մակարդակին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը: Այդ մասին վկայում են ARD-Deutschlandtrend-ի հարցման տվյալները, որոնք հունիսի 9-ին հրապարակել է Deutsche Welle-ն:

Հաղորդվում է, որ գերմանական կառավարության ղեկավարի աշխատանքից գոհ է գերմանացիների 64 տոկոսը: Մինչդեռ Բունդեսթագի ընտրություններում Մերկելի գլխավոր մրցակցին՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցին, պաշտպանում է հարցման մասնակիցների միայն 36 տոկոսը: Դա նրա ամենացածր ցուցանիշն է դարձել ARD-Deutschlandtrend-ի հարցման ողջ պատմության ընթացքում: Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում Շուլցի ժողովրդականությունն ընկել է վեց կետով:

Ինչպես ցույց է տալիս հարցումը, եթե ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, ապա Մերկելի օգտին կքվեարկեր ԳՖՀ-ի քաղաքացիների 53 տոկոսը (սա չորս տոկոսով ավելի է, քան անցած ամսին), իսկ սոցիալ-դեմոկրատների առաջնորդի օգտին՝ ընդամենը 29 տոկոսը (սա յոթ կետով պակաս է, քան մայիս ամսին):

Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում նշանակված են սեպտեմբերի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս