Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել 25 տարվա ընթացքում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել 25 տարվա ընթացքում. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 մլն բրիտանացի: Այդ մասին գրել է Daily Telegraph թերթը:

Ինչպես նշում է հրատարակությունը, ավելի շատ բրիտանացիներ են քվեարկել 1992 թվականին, երբ ընտրություններին մասնակցել է 33,6 մլն մարդ: Ներկայիս քվեարկության արդյունքներով՝ պաշտոնապես ընտրություններին մասնակցությունը կազմել է 68,7 տոկոս, դա 2 տոկոսով ավելի է, քան 2015 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ:

Միացյալ Թագավորությունում խորհրդարանական ընտրությունները նախօրյակին անցկացվել են երկրի վարչապետ Թերեզա Մեյի նախաձեռնությամբ՝ Brexit-ի շուրջ բանակցությունների նախաշեմին քաղաքական Լոնդոնը միավորելու նպատակով: Ներկայում ամփոփված են 650 ընտրատարածքներից 649-ի արդյունքները:

Պահպանողականներն առայժմ ստացել են 318 մանդատ, լեյբորիստները՝ 261, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 35, մնացած կուսակցությունները՝ 23: Կուսակցություններից ոչ մեկը չի հավաքում 326 ձայն, որն անհրաժեշտ է ինքնուրույն նախարարների կաբինետ ձեւավորելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս