«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ=ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ:
Դերասան Լեոնարդո դի Կապրիոն, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն եւ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմն պայմանագիր են ստորագրել կալիֆոռնիական ծովախոզերի պաշտպանության վերաբերյալ:
ԱՄՆ-ն Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ հասցրել է նոր ավիացիոն հարված այն բանից հետո, երբ նրանք հանդես են եկել ամերիկյան աջակցությունից օգտվող զինված խմբավորումների դեմ:
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է օրեր առաջ Թբիլիսիում առևանգված և անօրինական ճանապարհով Բաքվին հանձնված լրագրող Աֆղան Մուխտարլըի՝ Վրաստանի դեսպանին հանդիպելու պահանջին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրա եղբայր Սաբահադդին Մամեդովը նշել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, Հիլալ Մամեդովին է այցելել թաղային ոստիկանը և նրան առաջարկել այցելել իր գրասենյակ՝ դատապարտվածների հետ պրոֆիլակտիկ աշխատանքի նպատակով:
Ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել է Star Tribune թերթին:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը շարունակելու հույս է հայտնել և ընդգծել, որ «կապված չէ» Մոսկվայի հետ
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի բնակչուհին, որը 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent (Ամերիկայում կան տաղանդներ) հեռուստաշոուի փուլը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցը Մոսկվա այս տարվա գլխավոր իրադարձությունն է համարել երկու երկրների հարաբերություններում։
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, լույս հունիսի 9-ի գիշերն իր լույսերը կմարի ի հիշատակ Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի, որոնք 17 մարդու կյանք խլեցին:
Բրիտանացի նշանավոր երաժիշտ, Genesis խմբի ղեկավար Ֆիլ Քոլինզը շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել անցած գիշեր հյուրանոցում ընկնելուց հետո: Այս մասին հունիսի 8-ին հայտնել է հարվածային գործիքների 66-ամյա երաժիշտի եւ վոկալիստի պաշտոնական ներկայացուցիչը:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքն իր մտահոգություններն է հայտնել ադրբեջանցի լրագրող ու մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի անօրինական առևանգման ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ դեմքերի ճանաչման նոր տեխնոլգիա է կիրառել ենթադրյալ իրավախատին ձերբակալելու համար:
Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:
Եվրամիության 20 անդամ պետություններ, որոնք միավորված են եվրոպական դատախազության (EPPO) ստեղծման «ընդլայնված համագործակցության» ձեւաչափում, հունիսի 8-ին համաձայնեցրել են այն օրենսդրությունը, որում շարադրվում են նրա դերը եւ գործառման մանրամասները:
Եմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից ի վեր կազմել է 727, հիվանդացածների քանակը հասնում է ավելի քան 91 հազարի:
«Կատարն այդ պետություններից մեկն է: Մոտ ժամանակներս կլինի ևս վեց պետություն, որոնց հետ վիզային ռեժիմի ազատականացում կսահմանենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացրել մուտքը, ինչը բերել է զբոսաշրջության զարգացման: Այս տեսակետից, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց փոխարտգործնախարարը:
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել Է, թե պատրաստ Է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում Է Հունաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել Է պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել Է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ Է»,- հայտարարել Է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել Է, որ առաջիկա ամիսներին սպասում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն:
«Տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, նաև շփման գծում իրականացնում քայլեր, որոնք բարձրացնում են լարվածությունը: Իհարկե, այդ ամենը մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, որովհետև համանախագահ երեք երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրում, առավել ևս այն գոտում, որտեղ միջնորդ են»,- ասաց նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հունիսի 8-ին քվեարկել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից:
Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է:
Չինաստանը դարձել է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը:
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պլանավորում է որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տուն տեղափոխվել հաջորդ շաբաթ:
Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ։