Բաժիններ՝

Մեյը մտադիր է կազմել կոալիցիոն կառավարություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է վարչապետն այդ մասին հայտարարել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կայացած հանդիպումից հետո, որը տեւել է 15 րոպե: «Ես հենց նոր թագուհու մոտ էի, ես կառավարություն եմ կազմելու»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում գտնվող նստավայրի մոտ:

Նաեւ Մեյը հայտնել է, որ Եվրամիութան կազմից ՄԵծ Բրիտանիայի դուս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչպես որ պլանավորված էր: «Այժմ ես կկազմեմ կառավարություն, որը կարող է ապահովել որոշակիություն, առաջ տանել Մեծ Բրիտանիան: Այդ կառավարությունը երկիրն առաջ կտանի Rrexit-ի շուրջ բանակցությունների կենսականորեն կարեւոր փուլի միջով, որոնք կսկսվեն ընդամենը տասն օրից»,-ասել է Թերեզա Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս