Բաժիններ՝

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատակիցները կմնան Գազա քաղաքում՝ ի հեճուկս Իսրայելի կողմից դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ծրագրերի։

Այս մասին X սոցցանցի էջում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն ցնցված է տարհանման վերջին հրամանից, որով պահանջվում է, որ մեկ միլիոն մարդ հեռանա Գազա քաղաքից դեպի հարավում այսպես կոչված «հումանիտար գոտի», որը սահմանել է Իսրայելը։ Դիմում ենք Գազայում գտնվող քաղաքացիական անձանց․ ԱՀԿ-ն և գործընկերները շարունակելու են մնալ Գազայում։

Դիմում եմ միջազգային հանրությանը․ գործի անցեք։ Այս աղետը ստեղծվել է մարդու կողմից և դրա պատասխանատվությունն ընկնում է բոլորիս վրա»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս