Բաժիններ՝

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի նիստ գումարելու պահանջով

Լեհաստանը դիմել է ՄԱԿ-ին՝  Անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելու պահանջով՝ կապված երկրի օդային տարածք անօդաչու թռչող սարքերի ներթափանցման հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը սեպտեմբերին նախագահում է կառույցում։

«Լեհաստանը ներկայացրել է պահանջ: Քննարկումներ են ընթանում դրա անցկացման օրվա վերաբերյալ», – լրագրողներին հայտնել է մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Անվտանգության խորհրդի հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 12-ին:

Լեհական զինված ուժերը սեպտեմբերի 10-ին հայտարարել էին, որ գիշերը «օդային տարածքի աննախադեպ խախտում» է արձանագրվել, Լեհաստանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման հետևանքով Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում է տեղի ունեցել «դրոն» տեսակի օբյեկտներով։ Սա ագրեսիայի ակտ է, որն իրական սպառնալիք է ստեղծել մեր քաղաքացիների համար», – հայտարարել էին Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս