Էստոնիան պաշտոնապես բացում է 2020 – 2021 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ քվեարկվելու արշավը:
Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: Այս մասին այսօր ասւլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
«Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի լինի ապահով ու անվտանգ Եվրոպա, որը, միաժամանակ, բաց կլինի այն երկրների համար, որոնք երկխոսության մակարդակով ցանկություն են հայտնելու համագործակցել կամ հանդես գալ որպես համախոհ երկրներ։ Տարակարծությունների առկայությունը ԵՄ-ում ևս նորմալ է, որովհետեւ Եվրոպան երկխոսության հարթակ է»,- շեշտեց դեսպանը:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, շուրջ 1,5 մլն մարդ մնացել է անօթևան:
Այնպես է ստացվել, որ պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հայտարարությունները պատահաբար կամ դիտավորյալ համընկել են ԻԻՀ ԱԳ նախարար Մ․ Ջ․ Զարիֆի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնելու հետ։
Գերմանիան և Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ:
Հուլիսի 13-ին կենսաթոշակային եւ բժշկական բարենորուգությունների դեմ, ինչպես նաեւ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար երկու ցույցեր են սկսվել Գերագույն ռադայի շենքի առջեւ։
Ճապոնիայի հարավ-արևմուտքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել է BFM TV հեռուստաալիքը:
Լենինգրադի մարզի Կոլպիոնո քաղաքի հանգարում բռնկած հրդեհի զոհ է դարձել յոթ մարդ:
Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր հիգ ամսից փոքր-ինչ ավելի ժամանամիջոցում ինքը կարողացել է անել շատ ավելին, քան երկրի պատմության մեջ նույն ժամկետում հաջողվել է հասնել Միացյալ Նահանգների ցանկացած ղեկավարի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գերմանիան օգուտ է քաղում եվրոգոտու տարաձայնություններից եւ միության մյուս անդամների թույլ կողմերից։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) մշակողներին պարգեւատրել է բարձրագույն պատվանշաններով եւ նրանց է հանձնել ժամացույցներ եւ իր քաղվածքների ժողովածուներ, ասված է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ։
Անտարկտիդայից անջատվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր այսբերգը:
«Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել»։
Գերմանիայի Համբուրգ քաղաքում վերջերս անցկացված Մեծ քսանյակի գագաթաժողովից մնացած հուշերից մեկը կապված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի անվան հետ, որը գագաթաժողովի նիստերից առնվազն մեկի ժամանակ ներկայացրել էր հորը՝ նստելով նրա աթոռին։
Գյումրիի բազան Ռուսաստանի համար շարունակում է մնալ կարևոր «պատուհան»՝ դեպի Մերձավոր Արևելք։ Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագրային հիմքի առկայությունը, շարունակական տնտեսական և ռազմական ինտեգրումն անկայուն տարածաշրջանում ռուսական երկարաժամկետ ներկայության երաշխիքն են։
Բրազիլիա նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ:
ՆԱՏՕ-ն կոչ է անում ուժեղացնել ճնշումները Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության դեմ և հայտնել, որ Հյուսիսային Կորեայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ սպառնալիքն աճում է:
Կանադայի իշխանությունները հայտնել են, որ չեղարկում են Բելառուսի հետ առևտրային սահմանափակումները:
Զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել և նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդդիմադիր և այլնտրանքային լրատվամիջոցների կայքերն արգելափակելու պրակտիկան:
Սաուդյան Արաբիան անմշակ նավթի օրական արտահանումը կկրճատի ավելի քան 600 հազար բարելով: Այս մասին իր կայքում հաղորդել է Al Watan թերթը՝ վկայակոչելով թագավորության նավթի ճյուղի մի աղբյուր:
Վիճելի տարածք համարվող Արևմտյան ափում բախում է տեղի ունեցել իսրայելական և պաղեստինյան ուժերի միջև, որի արդյունքում սպանվել է 2 պաղեստինցի:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի՝ Սինգապուրի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այսօր՝ հուլիսի 12-ին, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հանել է «Կասպերսկի լաբորատորիա»-ի անունը այն երկու ցուցակների ընկերությունների ցանկից, որոնց կողմից արտադրվող տեխնոլոգիական սարքավորումները թույլատրված են և գնվում են կառավարարական գործակալությունների օգտագործման համար: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների մեծագույն որս» է որակել վերջին օրերին ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում սանձազերծված արշավը, որոնց նախաձեռնողները փորձում են իր ավագ որդուն մեղադրել գրեթե պետական դավաճանության մեջ՝ անցյալ տարվա ամռանը ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ ունեցած հանդիպման համար:
Առնվազն 17 մարդ է զոհվել, 21-ը՝ տուժել է Նիգերիայի հյուսիս – արելքի Մայդուգուրի քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը:
ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչությունը հետաքննում է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում կանադական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը հուլիսի լույս 12-ի գիշերը քիչ էր մնացել հանգեցներ պատմության մեջ խոշորագույն ավիաաղետին, հաղորդել է The Mercury News թերթը: