
Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա. Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ ՀՀ ՍԴ-ն քննում էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, արձանագրեց, որ ՀՀ Սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ երբ Հայաստանը ստորագրի խաղաղության համաձայնագիրը, այն պետք է ուղարկի ՍԴ, դրա համապատասխանությունը ՀՀ սահմանադրության հետ ստուգելու համար։