
Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, Անահիտ Մանասյանը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհում 29-ին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարկել Եռաբլուրից ու գրել, որ սեպտեմբերի 29-ին ծաղիկներ է խոնարհել Եռաբլուրում: Ուշագրավ է , որ ՄԻՊ-ը ողբերգական տարելիցից 2 օր հետո է միայն այցելել Եռաբլուր ու դա ներկայացրել որպես հերոություն. ինքն այնքան անկախ է, որ Նիկոլ Փաշինյանից չի վախեցել ու գնացել է Եռաբլուր: Միգուցե սեպտեմբերի 27-ին գնար, երբ ողջ Եռաբլուրով մեկ հեկեկացող մայրերի ձայնն էր թևածում, շփվեր նրանց հետ. վստահաբար մայրերն իրեն ասելիք կունենային: