Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսության մեջ Եվրամիության բաժինն առաջիկայում կընկնի

Համաշխարհային տնտեսության մեջ Եվրամիության տնտեսության բաժինն առաջիկա տարիներին կընկնի: Այդ մասին ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ օգոստոսի 29-ին ելույթ ունենալով Բրյուսելում կայացած խորհրդաժողովում:

Նա նշել է, որ ԵՄ-ի տնտեսությունը չի կորցնում արագությունը, բայց կորցնում է կարեւորությունն աշխարհում:

«Մենք այսօր ներկայացնում ենք գլոբալ ՀՆԱ-ի 23-24-25 տոկոսը, իսկ մի քանի տարի անց այդ ցուցանիշը կնվազի»,-ասել է նա:

Ավելի վաղ եվրոգոտու կայունացման հիմնադրամի՝ Կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) ղեկավար Կլաուս Ռեգլինգը ասել է, որ մինչեւ 2050 թվականն աշխարհում Եվրոպայի տնտեսության բաժինը ներկայիս մոտավորապես 23 տոկոսից կընկնի մինչեւ 9 տոկոս: Մինչդեռ 1970 թվականին այդ ցուցանիշը կազմում էր շուրջ մեկ երրորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս