Բաժիններ՝

Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում

Կլիմային նվիրված միջազգային գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Ֆրանսիայում՝ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրումից երկու տարի անց: Օգոստոսի 29-ին այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա խորհրդակցությունում։

«Գագաթնաժողովը թույլ կտա գնահատել Կլիմայի վերաբերյալ Փարիզի խորհրդակցության որոշումների իրականացման հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ մոբիլիզացնել դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Այդ գագաթնաժողովը տեղի կունենա Համաշխարհային բանկի եւ այն բոլոր գործընկերների մասնակցությամբ, որոնք կցանկանան միանալ դրան»,- ասել է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031