Բաժիններ՝

Քաբուլում առնվազն հինգ մարդ է զոհվել «Թալիբանի» զինյալների իրականացրած պայթյունից

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է հինգ, վիրավորվել՝ ութ մարդ: Այդ մասի հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարարությանը:

Զոհվածների թվում է բանկի այն բաժանմունքի պահապաններից մեկը, որի մերձակայքում կատարվել էահաբեկչական գործողությունը: Մերձակե շենքերին զգալի վնաս է հասցվել:

Պայթյունը որոտացել է բանկի շենքի մոտ՝ երկրի պաշտպանության նախկին նախարար եւ դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի հուշահամալիրի շրջանում: Հուշահամալիրի մերձակայքում է գտնվում ԱՄՆ-ի դեսպանատունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031