Բաժիններ՝

Արաբա-քրդական ջոկատները վերահսկում են Ռաքայի տարածքի գրեթե 60 տոկոսը. ANF

«Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքա քաղաքում ահաբեկիչներից մաքրել են 15 թաղամաս: Այս մասին հայտնել է ANF գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ այժմ ԺՍՈՒ-ի մեջ մտնող արաբա-քրդական ջոկատների վերահսկողության տակ է գտնվում այդ նահանգային կենտրոնի տարածքի գրեթե 60 տոկոսը, կենտրոն, որն առաջադիրք է ծառայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար:

Կատաղի մարտեր են ընթանում քաղաքի արեւմտյան մասի էլ Բարիդ, Հաթին, Նահդա եւ Դարիա թաղամասերի փողոցներում: Արեւելյան կեսում ԺՍՈՒ-ի մարտիկները սեղմում են օղակը հնադարյան միջնաբերդի շուրջը, որտեղ կենտրոնացված են ԻՊ-ի հիմնական ուժերը (1,7 հազար մարդ): Այդ շրջանը լավ ամրացված է, եւ զինյալներն արտագրոհների համար օգտագործում են ստորգետնյա թունելները: Դրա նկատմամբ վերահսկողության հաստատումը կարագացնի ահաբեկիչներից քաղաքի ազատագրումը:

Ռաքայի կենտրոնում ԺՍՈՒ-ի ջոկատները մտել են Մանսուր թաղամաս եւ մարտեր են մղում հրապարակի համար, որտեղ ժամացույցի աշտարակն է կանգեցված: Գործակալության տեղեկություններով՝ անցած օրը ԺՍՈՒ-ի ուժերը Ռաքայում ոչնչացրել են 48 զինյալների, նրանցից 25-ին՝ հնադարյան միջնաբերդի մատույցներում:

Քաղաքի գրոհը շարունակվում է հունիսի 6-ից, արաբա-քրդական ջոկատներին օդից օգնություն են ցույց տալիս միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի հովանու ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս