
Փաշինյանը ԵԽԽՎ-ում բողոքում է ընդդիմությունից ու այսպես կոչված հիբրիդային պատերազմից
Ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր Հայաստանի անկախությունը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԵԽԽՎ-ում:
Նրա խոսքով՝ բայց հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունը:
«Պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը մեզնից ապահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց: Մենք ասացինք՝ ո՛չ, ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող փոխանցել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել»,- ասաց նա:
Փաշինյանն ապա պատմեց, որ 2021 ապրիլին հրաժարական տվեց, որի արդյունքում լուծարվեց կառավարությունը, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկոպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում:
«Ոչ ոք չէր հավատում, որ ՔՊ կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն: Բայց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն ստացավ ժողովրդի մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահամանադրական մեծամասնություն: Սա տեղի ունեցավ մի պայմանում, որ ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի, իշխանությունը Հայաստանում: Կարող եմ ասել, որ ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողոփվրդավար է, քան երբրևէ»,- շեշտեց նա: