
Թրամփը Ֆինլանդիայում երկու շիկահեր թղթակիցների շփոթել է մամուլի ասուլիսում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու շիկահեր թղթակիցների շփոթել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Ինչպես հայտնել է հեռուստաալիքը, ասուլիսում Թրամփը կարծել է, թե Ֆինլանդիայի նախագահը ցանկանում է խոսք տալ այն թղթակցուհուն, որն արդեն հարց տվել էր: «Կրկի՞ն: Դուք կրկի՞ն խոսք եք տալիս նրան»,-հայտարարել է Թրամփը: «Ո՛չ, դա ուրիշ աղջիկ է»,-հայտարարել է Նիինիստյոն: «Ֆինլանդիայում շատ են շիկահեր աղջիկները»,-ի պատասխան ասել է թղթակցուհին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրադրությունը ծիծաղ է առաջացրել դահլիճում: Մամուլի ասուլիսին ներկա PBS NewsHour հեռուստածրագրի թղթակցուհին իր Twitter-ում զետեղել է Թրամփի միջամտությունը հարուցած ֆինն լրագրողուհու լուսանկարը, նշելով, որ իրենք նման չեն միմյանց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: