2018-ից հետո Հայաստանում ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել. Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում

Հեղափոխությունից հետո Հայաստանում ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել, մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչը, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ, ԵԽԽՎ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը, մինչդեռ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր։ Մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու էին իշխանությունների կողմից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930