Բաժիններ՝

Բատուրինան գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը

Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կինը՝ Ելենա Բատուրինան: Վարկանիշը հրապարակված է հրատարակության կայքում։

Մեկ տարվա ընթացքում Բատուրինայի կարողությունը կրճատվել Է 100 մլն դոլարով՝ մինչեւ 1 մլրդ դոլար: Բատուրինան զբաղվում է եվրոպական մի շարք երկրներում հյուրանոցային բիզնեսի զարգացմամբ:

Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում է Ելենա Ռիբոլովլեւան, որը Դմիտրի Ռիբոլովլեւի հետ ապահարզանից հետո ստորագրված հաշտագրի արդյունքում ստացել է շուրջ 600 մլն դոլար եւ երկու տուն՝ Շվեյցարիայում:

Երրորդ հորիզոնականում S7 խմբի («Սիբիր» եւ «Գլոբուս» ավիաընկերություններ) տնօրենների խորհրդի նախագահ Նատալյա Ֆիլեւան է: Նրա կարողությունը նույնպես կազմում է 600 մլն դոլար:

Ընդամենը վարկանիշում ներկայացված է 25 կին՝ 7,3 մլրդ դոլար կարողության միագումար ծավալով, ինչը 25 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, նշում է հրատարակությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս