Հունգարիայի վարչապետը Եվրամիությանը խնդրում է վճարել միգրանտների ներթափանցումը կանխելու համար երկրի հարավային սահմանին կառուցված ցանկապատների արժեքի կեսը:
Բելգիայի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս միանգամյա օգտագործման պլաստիկե փաթեթներին. դրանց տարածումը առեւտրական կետերի դրամարկղներում քաղաքում արգելված է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ վեճեր չի փնտրում, Մոսկվան այսօր էլ բաց է կառուցողական փոխգործակցության համար:
Լեհաստանի ղեկավարությունը՝ նախագահ Անջեյ Դուդայի եւ վարչապետ Բեատա Շիդլոյի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 78-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հուշամիջոցառումներին։
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չի քննարկում երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հարցը:
Կոլումբիայում ոչնչացվել է թմրամաֆիայի պարագլուխներից մեկը՝ Ռոբերտո Վարգասը, որը քրեական շրջանակներում հայտնի էր Գավիլան մականունով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 5,9 մլրդ դոլար կխնդրի Կոնգրեսից «Հարվի» ավերիչ փոթորկի հետեւանքները վերացնելու համար:
Ավելի քան 70 հազար մարդ է ստորագրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղված հանրագիրը՝ միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով:
Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ
Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման:
Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության եւ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում առեւտրական ներկայացուցչությունների շենքերի փակման որոշումն ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր անձանական հաշիվներից 1 միլիոն դոլար փոխանցել Տեխասի նահանգի այն շրջանների վերականգնման համար, որոնք տուժել են «Հարվի» արեւադարձային փոթորկից:
ԿԺԴՀ-ն մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օգոստոսի 29-ին ընդունված հայտարարությունը, որում դատապարտվում է Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, եւ մտադիր է շարունակել այդօրինակ փորձարկումները:
ԱՄՆ-ի հարավում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 47-ի:
«Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», – ասել է Մակրոնը:
Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող պուրակներից մեկում, օգոստոսի 30-ին կանգնեցվել է փչովի մեծ առնետ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող արտաքինով:
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքային պատրաստուկների որակի վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել քաղցկեղի բուժման նոր կուրսին, որի ժամանակ օգտագործվում են իր իսկ հիվանդի արյան ծագումնաբանորեն վերափոխված բջիջները, տեղեկացնում է BBC-ին:
Ամանսիո Օրտեգան՝ իսպանական Inditex-ի նախկին նախագահը եւ համահիմնադիրը, որի մեջ մտնում է Zara հագուստի խանութների ցանցը, Forbes հանդեսի վարկածի համաձայն, առաջին հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft ամերիկյան IT-կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության օրոք մարդիկ կսկսեն ուրախությամբ աշխատանքի գնալ՝ այնտեղ ստանալով «յուղոտ, գեղեցիկ չեկեր»։
Ադրբեջանի վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Թբիլիսիում ամառվա սկզբին առևանգված և Բաքու տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլի գործով հերթական դատավարությունը:
Forbes ամսագիրը կազմել է վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, պատմության մեջ առանցքային դեր խաղացած հարյուր ռուսաստանցիների թվում են՝ Վլադիմիր Պուտինը, Յուրի Գագարինը, Միխայիլ Գորբաչովը, Ալլա Պուգաչովան և Լեոնիդ Բրեժնևը:
Օգոստոսի 31-ին լրանում է 20 տարին, երբ ավտովթարից զոհվեց Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997):
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահի նշանակմամբ թիմային ոգին կպահպանվի:
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 մլն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկից տուժածներին աջակցելու համար։
Եվրոպայի՝ ազատ էլեկտրոններով XFEL ռենտգենյան լազերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Համբուրգում:
Խոսելով ամերիկացի նոր համանախագահի նշանակման մասին` նա ասել է, որ ՌԴ-ն ողջունում է այդ նշանակումը: «Մենք ելնում ենք այն բանից, որ համանախագահները նոր կազմով կշարունակեն ջանքերը ԼՂ հակամարտության կողմերին աջակցելու ուղղությամբ»,- նշել է Զախարովան:
«Հարվի» փոթորիկը եւ Տեխաս նրա բերած ջրհեղեղը առնվազն նույնքան ավերիչ կլինեն, որքան եւ «Քաթրինա» փոթորիկը, որը 12 տարի առաջ ավերել է Հարավային Օռլեանը:
Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլրահման Ալ Թանին տարածաշրջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ արաբական երկրները բանակցությունների համար բաց լինելու ոչ մի նշան ցույց չեն տալիս և ուժեղացնում են շրջափակումն իր երկրի նկատմամբ:
Brexit-ի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրամիության բանակցորդ Միշել Բառնիեն նախազգուշացրել է առանց համաձայնագրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սպառնալիքի մասին, եթե բանակցությունները չավարտվեն սահմանված ժամկետում՝ մինչեւ 2019 թվականի մարտի 29-ը։