Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն չի վախենում ո՛չ պատժամիջոցներից, ո՛չ էլ ռազմական սպառնալիքներից. «Նոդոն սինմուն»

ԿԺԴՀ-ին չեն վախեցնում ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական միջոցները: Այդ մասին ասված է  Հյուսիսային Կորեայի «Նոդոն սինմուն» կենտրոնական թերթում հրապարակված հոդվածում՝ Փենյանի կողմից բալիստիկ հրթիռի հերթական փորձարկման ֆոնին:

«Հարկ է՝ ամերիկացիներն իմանան, որ իրենք չեն կարող մեզ զարմացնել ոչ տնտեսական ճնշմամբ, ոչ ռազմական սպառնալիքներով եւ մեզ չեն շեղի մեր ընտրած ուղուց»,- նշում է Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի օրգանը: «Հոդվածն այդպես էլ կոչվում է. «Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է ցույց տալ մեր ուժն ու կամքը»:

Օգոստոսի 29-ի լուսաբացին Փենյանի մերձակայքից կատարվել է բալիստիկ հրթիռի արձակում, որը հաղթահարել է 2700 կիլոմետր, թռել-անցել Ճապոնիայի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը: ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սպառնացել են «հուժկու հակահարված» տալ Փենյանին՝ չբացառելով ռազմական գործողությունները հետագա «սադրանքների» դեպքում: Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել:

«Ողբերգությունն այն է, որ ԱՄՆ-ը տակավին չգիտե մեր հզորությունն ու կամքը»,- պնդում է «Նոդոն սինմունը»: «Եթե ԱՄՆ-ն վերջիվերջո կորցնի ողջամտությունը եւ գրհի մեզ վրա, մենք պատրաստ ենք նրան լավ վարվեցողություն սովորեցնել միջուկային եւ ռազմավարական զինված ուժերով, որոնք մենք հանգամանորեն ցուցադրել ենք»,- նախազգուշացնում է«Նոդոն սինմունը», հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս